Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում Փաշինյանին նմանվել». Արա Աբրահամյանը՝ չսափրվելու մասին

Հոկտեմբեր 23,2018 18:40

«Ռուսաստանի հայերի միության» նախագահ, գործարար Արա Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել անսովոր տեսքով՝ չսափրված: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու չի սափրվում՝ թավշյա հեղափոխության թրենդներից մեկին է ուզում հետամուտ լինել եւ այդպես չսափրվող Նիկոլ Փաշինյանին նմանվե՞լ: Աբրահամյանը կատակեց. «Ամեն ինչ անում եմ, որ արդյունավետ աշխատեմ, այդ նպատակով մորուք եմ պահում»:

Ապա` նշեց իրական պատճառը՝ ասելով, որ վերջերս նավով է ճամփորդել, այդ պատճառով չի սափրվել, ինչից հետո իրեն ասել են, որ այդպես սազում է:

«Չեմ ուզում վարչապետին նմանվել, ուզում եմ Արա Աբրահամյանին նմանվել»,-ակնարկեց նա: Գործարարը նշեց, որ ՀՀ նոր եւ հին իշխանությունների հետ իր հարաբերությունները շատ լավ են եղել եւ ներկայում էլ լավ են. «Իմ գործն աշխատելն է, իսկ իշխանությունը ժամանակավոր բնույթ է կրում: Միշտ եկել եմ ՀՀ եւ շարունակելու եմ գալ: Եթե բացակայում եմ, չի նշանակում, թե չեմ ուզում ՀՀ գալ»:

Ըստ Արա Աբրահամյանի՝ իր նպատակը մեկն է՝ երկրի կայունությունը, որովհետեւ բիզնեսը սիրում է կայունություն. «Եթե հնարավորություն ունենամ օգնել երկրին, կօգնեմ՝ անկախ նրանից, թե ով է վերջինիս ղեկավարը: Կօգնեմ՝ որքան հնարավոր է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031