Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուս տնտեսագետը կողմ է, որ ՀՀ-ն ՌԴ-ից գազ գնի ռուբլիով

Հոկտեմբեր 23,2018 18:30

ՌԴ նախագահի խորհրդական, տնտեսագետ Սերգեյ Գլաձեւը կարծում է, որ ՀՀ-ն ռուսական գազ պետք է ձեռք բերի ոչ թե դոլարով, ինչպես հիմա է, այլ ՌԴ ազգային արժույթով՝ ռուբլիով: «Վոնոստի-Արմենիա» գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ ապագայում դա հնարավոր սցենար է. «Դա կախված է նրանից, թե երբ կվերանայվեն գազի մատակարարման պայմանագրի կետերը: Դա տեխնիկական հարց է»:

Գլազեւի խոսքով՝ երկար տարիներ Ռուսաստանն առաջ է  քաշել  ազգային արժույթին անցնելու գաղափարը, մանավանդ որ ՌԴ-ի հանդեպ խորացող պատժամիջոցներ են կիրառվում. «Չենք կարող մեզ թույլ տալ դոլարի օգտագործումը՝ երկրների հետ տնտեսական հարաբերություններում: Դա քաղաքական ռիսկեր է առաջացնում: Ռուբլին աստիճանաբար դառնում է ՌԴ-ԵԱՏՄ հարաբերությունների արժույթը»:

Ըստ տնտեսագետի՝ օտարերկրյա արժույթների օգտագործման հնարավոր ռիսկերի համար ՌԴ-ն պատասխանատու չէ. «Դա վերաբերում է նաեւ եվրոյին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031