Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության բացակայությունը հենց իրենց որոշման արդյունքն է. ԵԽԽՎ գլխավոր քարտուղար

Հոկտեմբեր 23,2018 18:12

ԵԽԽՎ կայքում հայտարարություն է տարածվել գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիի անունից, որում պարզաբանում է տրվում ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության կարգավիճակին:

Մասնավորապես, պարզաբանման մեջ նշվում է, որ 2014թ. ապրիլին, իսկ հետո 2015թ. հունվարին, կապված Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման հետ, Խորհրդարանական վեհաժողովը քննարկել է Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության լիազորությունների հարցը: Երկու դեպքերում էլ Վեհաժողովը քննարկումների և քվեարկության արդյունքում որոշել է չզրկել ռուսական պատվիրակությանն իր լիազորություններից, բայց ռուս խորհրդարանականներին զրկել իրենց որոշակի, այդ թվում քվեարկելու իրավունքից:

Պարզաբանման մեջ նշվում է, որ բոլոր ազգային խորհրդարանները պարտավոր են, համաձայն ԵՄ խորհրդի կանոնադրության, ներկայացնել իրենց պատվիրակությունների լիազորությունները Վեհաժողովի յուրաքանչյուր հերթական նիստի բացմանը, և համապատասխան գործող կանոնների՝ լիազորությունները պետք է ներկայացվեն ամեն տարվա հունվարին: Ժամանակին չներկայացված լիազորությունները մեխանիկորեն բացառում է պատվիրակությունը Վեհաժողովից ամբողջ տարվա ընթացքում (այսինքն` մինչև հաջորդ տարվա հունվար):

Վեհաժողովի կողմից սահմանված ցանկացած «պատժամիջոց» ազգային խորհրդարանական պատվիրակության դեմ մնում է ուժի մեջ ոչ ավել, քան հերթական ընթացիկ նստաշրջանի բացումը:

Հայտարարության մեջ նշվում է, որ 2014 թ. և 2015 թ., երբ Վեհաժողովը որոշեց զրկել ռուսական խորհրդարանական պատվիրակությանը որոշակի իրավունքներից, ռուսական պատվիրակության անդամները որոշեցին դադարեցնել իրենց մասնակցությունը վեհաժողովի աշխատանքին:

«2016 թ. հունվարին, 2017 թ. հունվարին և 2018 թ. հունվարին Ռուսաստանի խորհրդարանը որոշեց հավատարմագրեր չներկայացնել իր պատվիրակության համար: Հետևաբար, Ռուսաստանի խորհրդարանի այս որոշումների արդյունքում, 2016 թ. հունվարից հետո Վեհաժողովում ռուսական պատվիրակություն չի եղել: Դրանից հետո Ռուսաստանի պատվիրակության դեմ «պատժամիջոցներ» չեն եղել, և ռուսական պատվիրակության բացակայությունը հենց իրենց որոշման արդյունքն է»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Պարզաբանման մեջ նշվում է, որ ռուս խորհրդարանականները մի քանի հայտարարություններ են արել, ըստ որոնց՝ իրենց պատվիրակությունը Վեհաժողով կվերադառնա միայն այն բանից հետո, երբ Վեհաժողովը որոշի հանել իր Կանոնակարգի բոլոր այն դրույթները, որոնք կարող են հանգեցնել ազգային պատվիրակությունների լիազորությունների հարցում որոշակի մարտահրավերների և ազգային պատվիրակությունների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների սահմանման:

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին 70 տարիների ընթացքում վեհաժողովը հատուկ զգուշավորություն է ցուցաբերել լիազորությունների հարցում:

«Ազգային պատվիրակություններին որոշ իրավունքներից զրկելու դեպք Վեհաժողովի պատմության մեջ գրանցվել է ընդամենը երեք անգամ. ամեն անգամ Ռուսաստանի պատվիրակության նկատմամբ՝ 2000թ., 2014թ., 2015թ.»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031