Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը չի կարող վաճառել Հյուսիսային պողոտայի բնակարանները. «Որքա՞ն կարելի է սա շարունակել»

Հոկտեմբեր 23,2018 18:20

«Ռուսաստանի հայերի միության» նախագահ, գործարար Արա Աբրահամյանն այսօր «Նովոստի-Արմենիա» գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Երեւանի Հյուսիսային պողոտայում ունեցած անշարժ գույքին՝ ասելով, որ երկու ամիս առաջ պատրաստվում էր վերջապես վաճառել պողոտայի՝ իրեն պատկանող շենքերի բնակարանները, ինչպես նաեւ՝ վարձակալության տալ առեւտրի կենտրոնի համար նախատեսված տարածքը, սակայն ութ տարվա դատական գործընթացից հետո կրկին խնդիրներ են առաջացել. դատարանը որոշել է, որ Կառավարության՝ Հյուսիսային պողոտայի որոշակի տարածքներն Աբրահամյանի կողմից աճուրդով գնելը հաստատող որոշումն անվավեր է:

«Օրենքի կոպիտ խախտումով դատական գործընթացները վերսկսվել են: Կարծում էի՝ վերջապես դրանք վերջացել են, բայց՝ ոչ…գիտե՞ք՝ որքան են հարցնում, հետաքրքրվում Հյուսիսային պողոտայի բնակարանների եւ առեւտրի կենտրոնի համար, բայց վաճառել չեմ կարող: Շենքերը պատրաստ են, գնորդները կան, շատերն են ինձ դիմում՝ առեւտրի կենտրոնը գնելու համար, բայց դատական խնդիրներ կան: Չեմ ուզում վաճառել ու հետո որեւէ մեկի համար խնդիրներ ստեղծել»,-վստահեցրեց Արա Աբրահամյանը:

Նա չի կարծում, թե ՀՀ նոր իշխանությունները շահագրգռված են իրեն պատկանող անշարժ գույքի շուրջ ստեղծված խնդրահարույց իրավիճակով. «Բայց որքա՞ն կարելի է սա շարունակել: Այս երկրին կայունություն եւ օրենքի գերակայություն է պետք: Ես հարյուր միլիոնից ավելի ներդրում եմ կատարել եւ հիմա էլ ՀՀ-ում եմ, որպեսզի մարդիկ համոզվեն, որ պատրաստ եմ շարունակել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031