Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանրապետության նախագահը մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ «Նոր շախմատին»

Հոկտեմբեր 23,2018 17:43

«Հայտնաբերեք այնպիսի բաներ, որ մյուսները չեն նկատել». հորդորը պատկանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, որն այն արտասանել է այս տարվա ամառը Սեւանի ափին տեղի ունեցած start-up հավաքի ընթացքում՝ խոսքն ուղղելով այնտեղ հավաքված բոլոր նորարարներին։ Այդ խոսքը հատկապես իրեն ուղղված է համարել սպորտային խաղերի եւ հատկապես շախմատային խաղի իսկական նորարար, ռուսաստանաբնակ մեր հայրենակից Ջավադ Հովհաննիսյանը, որի «հեղափոխիչ» նորամուծությունները իմաստուն խաղի կանոններում՝ հայտնի են հայ եւ ռուս մեծանուն շախմատիստների ու մասնագետների, որոնց թվում է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը։ Նրանք բոլորն էլ հավանություն են տվել նրա նորամուծություններին¸ որոնք փոխում-աշխուժացնում են բոլորիս ծանոթ շախմատը, դրանում ներմուծելով կռահումների ու հետախուզության տարրեր, որոնք բնորոշվում են վերջնագիծը հատող զինվորի ոչ թե թագուհի¸ այլ տարբեր ֆիգուրների՝ փիղ, ձի, նավակ փոխակերպումներով, դրոշմված խաղաքարերի տակին։

Նկատի ունենալով, որ «Ազգ»-ը ժամանակին, տպագիր մամուլի այլ օրգանների շարքում անդրադարձել է այդ բոլորին՝ հեղինակ Ջավադ Հովհաննիսյանը դիմել էր խմբագրությանը՝ «Նոր շախմատը» ՀՀ նախագահին ներկայացնելու միջնորդական խնդրանքով։ Բարեբախտաբար՝ մեր միջնորդությունը չմերժվեց, եւ օրերս, հոկտ. 19-ին, «Ազգ»-ի խմբագրի ուղեկցությամբ պրն Հովհաննիսյանը ընդունվեց նախագահական պալատ եւ հանդիպեց նախագահ Ա. Սարգսյանի հետ, «չմոռանալով» իր հետ վերցնել ձեռագործ շախմատային տախտակ եւ քարեր, որոնց տակ փորագրված էին համապատասխան ֆիգուրների պատկերը։

Հանրապետության նախագահը մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ «Նոր շախմատին» եւ անմիջապես կռահելով դրա էությունը՝ բազմաթիվ հարցեր տվեց հեղինակին։ Նրանք երկուսն էլ հավանություն տվեցին մասնագետների կարծիքին, որ այսպիսով ավանդական շախմատը կարող է իր ներկայիս լճացումից դուրս գալ եւ առավել հարուստ ու հետաքրքրական դառնալ։ Երկուստեք շեշտվեց «Նոր շախմատը» փոխադրել ինտերնետային ոլորտ, նկատի ունենալով հանգամանքը, որ այժմ աշխարհում շատերն են նախընտրում շախմատ խաղալ համացանցով, եւ հույս հայտնեցին¸ որ նման նորամուծություններն ու նորարարությունները կարող են դառնալ հայկական բրենդի գրավիչ բաղադրիչներ։

«ԱԶԳ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031