Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը

Հոկտեմբեր 23,2018 17:36

Քիչ առաջ դատարանը մերժեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը։

Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մեկնարկեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով (նախագահող դատավոր Աննա Դարբինյան) առաջին դատական նիստը։ Նշենք՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նա սեպտեմբերի 10-ին ազատ արձակվեց 50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց:

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը պնդեց, որ շարունակում է բացարկ հայտնել մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին, քանի որ նա չի կարող օբյեկտիվ լինել. այս գործով ունի կանխակալ վերաբերմունք:

Դատարանը մերժեց այս միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը՝ նոյեմբերի 21-ին:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031