Լեհաստանի Զամոշչ քաղաքում շարունակվում է Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունը:
Քիչ առաջ ավարտվեց 20 տարեկան տղաների պայքարը 77 կգ քաշային կարգում, որտեղ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 326 կիլոգրամով արժանացավ արծաթե մեդալի: Հայաստանցի ծանրորդը սակայն մեկ փոքր ոսկի նվաճեց պոկում վարժությունում՝ 146 կգ եւ մեկ փոքր արծաթ էլ՝ հրումում՝ 180 կգ:
Ռաֆիկ հետ միասին պայքարում էր նաեւ Արա Աղանյանը: Նա պոկում վարժությունում 140 կիլոգրամով բավարարվեց 5-րդ տեղով, սակայն հրումում երեք անգամ չկարողացավ բարձրացնել 169 կգ-ն եւ զրո ստացավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ