Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մասնագիտությունս որն է, այսինքն՝ որտե՞ղ եմ ավարտել. Հայկ Սարգսյանի դատական գործով նիստից մանրամասներ

Հոկտեմբեր 23,2018 17:07

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 23–ին, մեկնարկեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով (նախագահող դատավոր Աննա Դարբինյան) առաջին դատական նիստը։

Նշենք՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել  2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նա սեպտեմբերի 10-ին ազատ արձակվեց  50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց:

Դատավոր Աննա Դարբինյանն այսօրվա դատական նիստին մի քանի հարց տվեց Հայկ Սարգսյանին:

Հարցին՝ աշխատո՞ւմ է, թե ոչ՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ չի աշխատում: Նշեց, որ իր խնամքի ներքո գտնվում է երկու անչափահաս երեխա: Հարցին՝ իսկ որտե՞ղ է աշխատել նախկինում, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալ: Դատավորի մյուս հարցին՝ ի՞նչ մասնագիտություն ունի, Հայկ Սարգսյանը միանգամից չպատասխանեց՝ ճշտելով՝ որտեղ եմ ավարտել: Դատավորը կրկնեց՝ ի՞նչ մասնագիտություն ունեք, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ իրավաբան:

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը պնդեց, որ շարունակում է բացարկ հայտնել մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին, քանի որ նա չի կարող օբյեկտիվ լինել. այս գործով ունի կանխակալ վերաբերմունք:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: Բացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 17.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «168 ժամի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031