Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կապանի քաղաքապետը լավ է աշխատել, ունեցել է ստարտային լավ պայմաններ՝ ճանաչելիություն, թիմ. Էմին Երիցյան

Հոկտեմբեր 23,2018 16:37

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցության աննախադեպ ցածր ակտիվություն է արձանագրվել, եւ առաջին անգամ մասնակցությունն ավելի ցածր է եղել քան՝ Երեւանում: Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ՏԻՄ ընտրություններին բնակչության մասնակցության վերաբերյալ ընդհանուր գնահատական տալը տեղին չի համարում:

«Յուրաքանչյուր համայնքի ընտրություններ ինքնուրույն երևույթ է ու պետք է յուրաքանչյուր ընտրություն առանձին գնահատել։ Օրինակ, շատ համայնքներում 60% և ավելի մասնակցություն է արձանագրվել (Հովտաշեն, Զանգակատուն, Լուսաշող և այլն)։ Տեղական ընտրություններում ընտրողների մասնակցության վրա ազդող մի քանի հիմնական գործոններ են լինում՝ մրցակցայնություն և այլն։ Եթե ընտրությունների ելքը գերազանցապես ակնհայտ է ու կանխորոշված, ապա շատերը պարզապես քվեարկությանը չեն մասնակցում: Էջմիածին ու Արմավիր համայնքների դեպքում առաջատարներն ակնհայտ էին, էական էր Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, իսկ մրցակիցների շրջանում բավարար մոբիլիզացիա տեղի չունեցավ իշխող կուսակցության թեկնածուին մրցունակ դառնալու համար։

Կապանում, տեղի ունեցավ հենց դա, անկուսակցական թեկնածուն կարողացավ լուրջ աջակցություն մոբիլիզացնել, լավ է աշխատել նաև նրա թիմը, ունեցել է ստարտային լավ պայմաններ՝ ճանաչելիություն, թիմ և այլն։

Ի դեպ, այս քաղաքներում նախորդ ընտրությունների արդյունքները համադրելիս կտեսնենք, որ մասնակցության ցուցանիշները շատ մեծ փոփոխությունների չեն ենթարկվել»:

Ըստ նրա՝ Սյունիքի նորանշանակ մարզպետի գործոնը Կապանի ընտրություններում չափազանց աննշան է եղել. «Տեղական ընտրություններում ընտրողի մոտիվացիան ու ընտրական վարքն այլ հանգամանքով են պայմանավորված։ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվեցին ազգային մակարդակի քաղաքական խնդիրների համատեքստով, մարդիկ քվեարկեցին քաղաքական փոփոխությունների համար։ Սա բնորոշ չէ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ու, բնականաբար, ակնկալել, որ նույն համատեքստում կանցնեն ընտրությունները քաղաքներում ու գյուղերում, հեռատես չէր լինի։ Կարող ենք արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների քվեները գերազանցապես քաղաքական վստահության քվեներ էին, իսկ Կապանի ընտրված քաղաքապետինը՝ տեղական ընտրական տրամաբանության մեջ ստացված ձայներ։

Ի դեպ, Հրազդանում Սևակ Միքայելյանը մեծ արդյունքների հասավ այս երկու ընտրական մոտիվները մեկտեղելու շնորհիվ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031