Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյան. ազատազրկված անձանց առողջապահական ծառայությունների մատուցման նոր ՊՈԱԿ-ի ձևավորման գործընթացն անշեղելի է

Հոկտեմբեր 23,2018 16:05

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» թեմայով քննարկմանը: Այն կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման նախագիծը և սանիտարահիգիենիկ ու համաճարակային ուղեցույցների նախագծերը, որոնց վերաբերյալ ընթացել են քննարկումները:

Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով, որ քննարկումների արդյունքում վերջնական ամփոփված նախագիծը կներկայացվի Կառավարության հաստատմանը:

Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է նաև, որ ազատազրկված անձանց առողջապահական ծառայությունների մատուցման նոր ՊՈԱԿ-ի ձևավորման գործընթացն անշեղելի է և մոտ ամիսների ընթացքում այդ ուղղությամբ կլինեն շոշափելի արդյունքներ:

Հանդիպման ընթացքում միջազգային փորձագետներ Փիթր Պավլին և Փիթր Բարթլեթը ներկայացրել են մշակված նախագծերի՝ միջազգային չափանիշներին համապատասխանության իրենց դիտարկումները՝ հիվանդանոցային բուժօգնության և հոգեբուժական ծառայությունների մասերով:

Այնուհետև, ըստ լրամշակված նախագծի, տեղացի փորձագետները ներկայացրել են կալանավորված անձանց և դատապարտյալների հոգեբուժական և հիվանդանոցային բուժօգնության նոր ընթացակարգերը, որին էլ հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:

 

  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031