Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:
ԱԻՊԾ տնօրենը և ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Կարեն Սարգսյանը, կարևորելով ԱԻՊԾ-ի և Արցախում ԿԽՄԿ-ի միջև առկա համագործակցությունը, վստահեցրել է, որ առաջիկայում ևս աջակցելու է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաքելության առաջիկա ծրագրերին:
ԼՂՀ Արտակարգ Իրավիճակների Վարչություն