Քիչ առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ԱԺ քարտուղարություն հանձնեցին ստորագրությունների ձեւաթուղթը`Ընտրական օրենսգրքի վերաբերյալ երկրորդ արտահերթ նիստը հրավիրելու մասին: Այսպիսով, երկուշաբթի օրը կրկին արտահերթ նիստ է կայանալու:
Հիշեցնենք, կառավարության հրավիրած արտահերթ նիստում ԸՕ-ի փոփոխությունները երեկ չընդունվեցին, տապալվեցին:
Նաիրա Զոհրաբյանն ու Ալեն Սիմոնյանն ասացին, որ այս նախաձեռնությամբ իրենք եւս մեկ հնարավորություն են տալիս խորհրդարանին`հուսով, որ պատգամավորները այն արդյունավետ կօգտագործեն:
Այլ մանրամասները`շուտով տեսանյութում
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ վաղը կայանալիք ԱԺ հատուկ նիստին, որտեղ քննարկվելու է վարչապետի ընտրության հարցը: «Ելք»-ը, ինչպես տեղեկացրել ենք, առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ սա ֆորմալ ընթացակարգ է եւ «Ծառուկյան» դաշինքը չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ