Հարգելի գործընկերներ,
Հոկտեմբերի 22-ից աշխատում եմ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում, որպես մամլո քարտուղար-հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: Լրագրող գործընկերներիցս շատերը լավատեղյակ են իմ աշխատանքային ոճին՝ շարունակելու եմ մնալ բաց և հասանելի բոլորի համար:
Հաշվի առնելով ակտիվ փոփոխությունների ընթացիկ ժամանակաշրջանը հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում, բնական է, որ շատ հարցեր են առաջ գալիս, որոնք պահանջում են պատասխաններ: Վստահեցնում եմ, որ կառուցողական քննադատությունը կծառայի հօգուտ մեր հասարակությանը և երկրին, այսինքն, բոլորիս: Իսկ ԶԼՄ-րի ներկայացուցիչների հետաքրքրությունը իմ կողմից ներկայացվող ընկերության գործունեության նկատմամբ կբավարարվի լիարժեք:
Շարունակենք ճիշտ գնահատել մեր խոսքի կշիռը և պատասխանատու վերաբերվել մասնագիտական առաքելությանը:
Ռուբեն ԳՐՁԵԼՅԱՆ
Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի նախկին խոսնակ