Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք կոչ ենք անում ԱԺ-ին այս անգամ չընտրել վարչապետին, որպեսզի մենք գնանք ԱԺ-ն լուծարելու ճանապարհով». Լենա Նազարյան

Հոկտեմբեր 23,2018 15:06

ԱԺ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարեց. «Քիչ առաջ «Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում եւ մեր նպատակն է ընդամենը Սահմանադրությամբ սահմանված որոշակի ընթացակարգերի լիարժեք ապահովումը: Մենք կոչ ենք անում ԱԺ-ին այս անգամ չընտրել վարչապետին, որպեսզի մենք գնանք ԱԺ-ն լուծարելու ճանապարհով»:

ԱԺ փոխնախագահ Մելքումյանն էլ արձագանքեց, որ իրենք էլ են կարծում, որ իհարկե, պետք է գնան դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին ու այն հարցերը, որոնք ապահովելու են այդ արտահերթ ընտրությունները, իրենց կողմից հարգվելու են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031