Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի զեկույց․ Հայաստանում թուրք փախստականների թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանում. ermenihaber.am

Հոկտեմբեր 23,2018 14:55

ՄԱԿ-ի կողմից կազմված մի զեկույցի համաձայն՝ աշխարհի 185 երկրում շուրջ 2 մլն 851․889 թուրք փախստական է բնակվում։ Զեկույցում չներառված մյուս երկրների ցուցանիշների հետ միասին ամբողջ աշխարհով թուրք փախստականների թիվը կազմում է 3 մլն 108․971։

Ամենամեծ թվով թուրք փախստականներ բնակվում են Գերմանիայում (1 մլն 543․787)։ Ֆրանսիայում՝ այդ թիվը կազմում է 259․514, Հոլանդիայում՝ 203․483, Ավստրիայում՝ 165․206, ԱՄՆ-ում՝ 106․805, Սաուդյան Արաբիայում՝ 101․310, Ղազախստանում՝ 85․383, Շվեյցարիայում՝ 83․199, Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում՝ 82․941, Մակեդոնիայում՝ 72․556։

Շվեդիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բելգիայում, Ավստրալիայում թուրք գաղթականների թիվը կազմում է 42- 46․000։ Դանիայում, Իսրայելում, Կանադայում, Իտալիայում թուրք բնակչության թիվը տատանվում է 20- 33․000-ի միջակայքում։ Նորվեգիայում, Քուվեյթում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրաքում, Կատարում, Ուզբեկստանում, Հունաստանում, Ֆինլանդիայում բնակվում է 6 -13․000 թուրք։

ՄԱԿ-ի զեկույցի վկայությամբ՝ Հայաստանում ավելի շատ թուրք փախստական է բնակվում, քան Ադրբեջանում։ Այսպես, եթե Հայաստանում թուրք բնակչության թիվը կազմում է 1․809, ապա Ադրբեջանում այդ թիվը կազմում է 1․648։  Վրաստանում թուրք բնակչության թիվը կազմում է 983, Իրանում՝ 2․438։

Ուշագրավ է նաև, որ Նիկարագուայում, Էլ-Սալվադորում, Թայլանդում բնակվում է ընդամենը մեկական թուրք փախստական։

Աղբյուր`  ermenihaber.am/karar.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031