Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «կողմ» քվեարկեց Ռուստամ Մախմուդյանը եւ ինչո՞ւ չքվեարկեց Հարություն Կարապողոսյանը

Հոկտեմբեր 23,2018 14:33

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն իր երեկվա քվեարկությունը չի համարում թիմի հետ պայմանավորվածությունից շեղում: Հիշեցնենք, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը երեկ «կողմ» քվեարկեց Ընտրական օրենսգրքի քվեարկության ժամանակ:

«Իմ պատկերացումներում եւ վերաբերմունքում ոչինչ չի փոխվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մախմուդյանը: Իր  քվեարկության պատճառն, իր մատուցմամբ այն էր, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ինքը իրավական առումով դրական վերաբերմունք էր արտահայտել նախագծի վերաբերյալ. «Ես ընդամենը վերահաստատել եմ հանձնաժողովում արտահայտած տեսակետս»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Կարապողոսյանն էլ, որը միացել էր արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարությանը, երեկ ներկա չէր արտահերթ նիստին: Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ պարոն Պողոսյանն ասաց, որ անձնական խնդիրներով քաղաքից դուրս է եղել ու այդ պատճառով չի կարողացել մասնակցել արտահերթ ընտրություններին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031