Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Սուքիասյանը կմնա՞ փոխքաղաքապետ, թե ոչ՝ պարզ կլինի 10 օրից

Հոկտեմբեր 23,2018 14:28

Կաշխատի՞ նոր քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հարցին ի պատասխան՝ Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ասաց, որ դեռ պարզ չէ, տասը օրից կհստակեցվի: Հարցին, թե ունի՞ ցանկություն նոր քաղաքապետի հետ աշխատելու, պատասխանեց. «Ցանկությունը միակողմանի չի կարող լինել, ես կարծում եմ սա միմյանց ուսումնասիրման, միմյանց սկզբունքները ուսումնասիրելու մի փուլ է, մի տասը օրից կկողմնորոշվենք»:
Այն դիտարկմանը, թե Կամո Արեյանը մնաց, Արամ Սուքիասյանն ասաց՝ նա դեռ նշանակված չէ:

Aravot.am-ի հարցին, թե ունի՞ անհամաձայնություններ նոր քաղաքապետի գործելաոճի հետ, ասենք՝ համամիտ չէ նրա որոշումներին, Արամ Սուքիասյանը պատասխանեց. «Ոչ, մի քանի օր է, որ մենք աշխատում ենք»:

Արամ Սուքիասյանը հայտնեց, որ Էրեբունի-Երեւան տոնակատարության համար ծախսվել է շուրջ 258 միլիոն դրամ՝ ներառյալ արտերկրից ժամանած հյուրերի, հուշանվերների, քայլարշավների, բեմահարթակների ձեւավորման համար: Իսկ թե որքան է խնայվել, պարոն Սուքիասյանը չէր կարող ասել. «Նախատեսված որեւէ հստակ թիվ չի եղել, որպեսզի ես կարողանամ ասել, թե որքան է խնայված»:

Փոխքաղաքապետն ասաց, որ նախորդ տարի գրեթե նույնքան է ծախսվել նույն տոնակատարության համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031