Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտում անցկացվող աշխարհի առաջնությունից տուն կվերադառնան առանց մեդալի: Մեր վերջին հույսը տեւական դադարից հետո մեծ սպորտ վերադարձած աշխարհի նախկին չեմպիոն Դեւիդ Սաֆարյանն էր, որն այսօր սփոփիչ գոտեմարտում պետք է գոտեմարտեր բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք նվաճելու համար: Սակայն ավելի բարձր քաշային կարգ տեղափոխված Սաֆարյանը պարտվեց կուբացի մրցակցին:
Հայաստանի ազատ ոճային ըմբիշները տապալեցին աշխարհի առաջնությունը եւ Բուդապեշտից տուն են վերադառնում ձեռնունայն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ