Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ անդամ, մեծ թվով պատգամավորներ չեն մասնակցում քվեարկությանը

Հոկտեմբեր 23,2018 14:14

Ինչպես հայտնել էինք, Վահե Գրիգորյանի թեկնածությունն էր առաջադրվել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնի համար:

ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությանը մասնակցողների թիվը նախնական տվյալներով 54 է, այդ մասին հաշվիչ հանձնաժողովի անդամներն ասացին լրագրողների հետ զրույցում: Ու եթե նույնիսկ բոլորը կողմ քվեարկած լինեն, նա չի ընտրվի այդ պաշտոնում: Ընտրվելու համար անհրաժեշտ է 63 կողմ ձայն:

Վահե Գրիգորյանը կարող է եւս մեկ անգամ փորձել, իրավական կարգավորումներով այդ հնարավորությունը կա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Քվեարկության արդյունքներով պարզ դարձավ, որ Վահե Գրիգորյանի օգտին քվեարկել էր 30 պատգամավոր, 23-ը դեմ էին եղել: Քվեարկությանը մասնակցել էր 53 պատգամավոր: Այսպիսով, Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր չի ընտրվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031