Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սուքիասյանը «Հին Երեւան»-ի մասին հարցը վերահասցեագրեց նոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին

Հոկտեմբեր 23,2018 14:06

Aravot.am-ի հարցին՝ քաղաքային նոր իշխանությունը պատրաստվո՞ւմ է վերականգնել Հին Երեւանը, որն այդպես էլ ծրագիր մնաց, Արամ Սուքիասյանը հարցը վերահասցեագրեց Արթուր Մեսչյանին. «Կարծում եմ հարցը պետք է ուղղեք նոր ճարտարապետին»:

Արամ Սուքիասյանը Երեւանի արդեն նախկին ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի մասին էլ հարցին, թե ըստ որոշ տեղեկությունների, նա սկզբունքային մարդ չի եղել եւ կատարել է հրահանգներ որոշ մարդկանց կողմից եւ Արթուր Մեսչյանին նշանակել են, քանի որ նա սկզբունքային մարդ է, պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նման գնահատական պետք չէ տալ Տիգրան Բարսեղյանին, նա, որպես բարձրաստիճան պաշտոնյա, աշխատանքից ազատվել է նախ եւ առաջ պայմանավորված քաղաքական նոր թիմի ձեւավորմամբ քաղաքապետարանում: Առաջիկայում այդպիսի դեպքեր էլի կլինեն: Իշխող ավագանի կուսակցությունը կայացնում է իր որոշումները, քանի որ իր նախանշած ծրագրերը պետք է իրականացնի: Նա վաստակել է այն քվեն ժողովրդից, որ հայտնվել է ավագանիում, հետեւաբար պիտի նշանակի իր ցանկալի անձանց եւ մարդկանց, որոնք որ այդ ծրագրերը հնարավորություն կունենան իրականացնել»:

Հարցին, թե քաղաքային իշխանություններն ինչ են նկատի ունեցել, երբ գրել են՝ «իմ հայկական Երեւան», Արամ Սուքիասյանը պարզաբանեց, որ այն բացառապես վերաբերում է մեկ բեմահարթակին եւ ոչ թե այս տարվա տոնակատարության վերնագրին եւ կարգախոսին. «Ինչպես գիտեք, մայրաքաղաքում բազմաթիվ բեմահարթակներ կային, որոնք իրենց ոճով առանձնանում էին: Սա հայկական երգ-երաժշտության, հայկական երգարվեստի, ժողովրդական երգասացության, հեքիաթասացության մասին բեմահարթակ էր եւ հանդես էին գալիս մեր հայկական, ժողովրդական արվեստի ներկայացուցիչները»:

Նրա խոսքով, նույն հաջողությամբ ունեինք «իմ ջազային Երեւան», կոնսերվատորիայի մոտ՝ «իմ դասական Երեւան» բեմահարթակները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031