Aravot.am-ը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, թե Հայաստանում այլեւս չկան օլիգարխներ, հարցրեց` իսկ կրթության ոլորտում մնացե՞լ են կրթական օլիգարխներ, մանավանդ այդ մասին ժամանակին նախարարը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, հայտնել ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ:
«Իհարկե, չեն մնացել կրթական օլիգարխները: Կրթական ոլորտում նրանք վերացել են մայիսի 12-ին, երբ ես նշանակվել եմ ԿԳ նախարար»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ