Լեհաստանի Զամոշչ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ նվաճեց:
Հանդես գալով մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Իզաբելլան 63 կգ քաշային կարգում երեք բրոնզ նվաճեց: Նա պոկեց 94 կգ, հրեց 110 կգ եւ երկամարտի 204 կիլոգրամով դարձավ այս տարիքային խմբի Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ