Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նոր իշխանություններին, ըստ Ֆելգենգաուերի, հարկավոր էր հասարակությանը ցույց տալ իր դիվանագիտական ճկունությունը նախկին իշխանության համեմատ. «168 ժամ»

Հոկտեմբեր 23,2018 12:50

«Հայաստանի ե Ադրբեջանի ղեկավարության միջև հաստատվել է օպերատիվ կապ».- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում օրերս ասել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«168 ժամի» հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, թե ինչպես օպերատիվ կապի հաստատումը կանդրադառնա շփման գծում իրավիճակի հետագայի և բանակցային գործընթացի վրա։ Ըստ նրա՝ պետք է հասկանալ մեկ բան, որ հակառակորդի հետ նման կամ որևէ այլ տեսակի համաձայնության կարիք ունեին թե՛ հակամարտող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, թե՛ Դուշանբեում նման հանդիպում միջնորդած երկրները, Ռուսաստանը՝ մասնավորապես։ Պետք է հասկանալ, որ, չնայած ներկայումս հնչող արմատական դիրքորոշումներին՝ կարգավորման գործընթացի վերաբերյալ, կողմերը դեռ թերագնահատում են այն գործիչներին, որոնց հետ քննարկում են կարգավորման գործընթացը, նկատելի են գերագնահատված սպասելիքներ միմյանցից՝ հատկապես ադրբեջանական կողմի մոտ, քանի որ այս կազմով երբեք բանակցություններ տեղի չեն ունեցել կարգավորման համար, և հույսեր կան, որ հակառակորդն այս դեպքում ավելի մեղմ կգտնվի։ Հայաստանի նոր իշխանություններին, ըստ Ֆելգենգաուերի, հարկավոր էր հասարակությանը ցույց տալ իր դիվանագիտական ճկունությունը նախկին իշխանության համեմատ, իսկ Ադրբեջանին հարկավոր էր այս համաձայնությամբ հետագա բանակցությունների համար ճանապարհ հարթել։

«Վերլուծենք նաև, թե ինչո՞ւ միայն հիմա նման կապի համաձայնություն եղավ կողմերի մոտ։ Չէ՞ որ նախկինում ևս եղել են առաջարկներ՝ մոնիտորինգ տեղակայելու, մեխանիզմներ ներդնելու և իրավիճակը վերահսկելու այլ միջոցառումներ անցկացնելու համար։ Սակայն դրանք տապալվել են։ Բայց հիմա, չգիտես, թե ինչպես, համաձայնեցվեց մի բան, որը, ինչպես ես եմ կարծում, նախկինում չէր քննարկվել, քանի որ նախկինում օրակարգում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք ավելի բազմակողմանի էին, և դրանց դեմ էր Ադրբեջանը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Դուշանբեի համաձայնությունը տեղի ունեցավ հետագա բանակցություններում առաջընթացի հասնելու սպասումով։ Բայց ի՞նչ է այդ առաջընթացը Ադրբեջանի ու Հայաստանի համար, դրանք բոլորովին տարբեր տեսլականներ են, և ես չեմ կարծում, թե կողմերը պատրաստ են դրանցում փոփոխություններ կատարելուն, հասարակությունների մեջ արմատացած մոտեցումները փոփոխելուն։ Հակամարտության չկարգավորմանը խոչընդոտող հանգամանքները լրջորեն արմատացած են երկու երկրներում, հասարակություններում, երկրներից ոչ մեկը կարգավորման փոխզիջումային տարբերակ չի պատկերացնում։ Ուստի, կարծում եմ, այս գերագնահատված սպասելիքների ֆոնին փորձ կլինի կազմակերպել բարձր մակարդակի բանակցային գործընթաց, որը հակառակորդի դիրքորոշումներին ծանոթանալու, տրամադրվածությունը բացահայտելու հնարավորություն կտա։ Սրանից հետո, ըստ իս, իրավիճակը կվերադառնա նախկին տրամաբանությանը։ Ղարաբաղյան հակամարտության դեպքում կարևոր են գործընթացները, որոնք տեղի են ունենում խորքում, և ոչ՝ մակերեսում։ Մակերեսում մենք ունենք օպերատիվ կապի հաստատում, բայց արդյո՞ք այն կարող է էական ազդեցություն ունենալ, եթե կողմերից մեկը նախաձեռնի լուրջ ռազմական գործողություններ: Գուցե խոսեի արդյունավետության մասին, եթե տեղյակ չլինեի կողմերի դիրքորոշումների մասին, բայց հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները՝ նման համաձայնությունները չափազանց փխրուն են, ի վերջո, դոմինանտ են դիրքորոշումները»,- ասաց Ֆելգենգաուերը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031