Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Սամուել Սեւյանի հետ

Հոկտեմբեր 23,2018 12:18

Մեն կղզում ընթացող շախմատի «Isle of Man International Chess Tournament» մրցաշարի «Masters» դասի երրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող երիտասարդ հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանի հետ: Արոնյանն ու Սեւյանը 2,5-ական միավորով տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում:

Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը պարտվեց ռուսաստանցի գրոսմայստեր Պավել Տրեգուբովին ու որոշակիորեն նահանջեց:

Մրցաշարին մասնակցում է նաեւ մեր եւս մի հայրենակից՝ Բրազիլիան ներկայացնող գրոսմայստեր Գրիգոր Սեւակ Մխիթարյանը, որը երեք տուրից հետո վաստակել է 1,5 միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031