«Ոչ անուղղակի մահապատժին», «Ազատություն ցմահներին» եւ համանման այլ պաստառներով այսօր առավոտից խորհրդարանի մոտ բողոքի ցույց էին անում ցմահ դատապարտվածների հարազատները:
Նրանք պահանջում են ցմահ ազատազրկվածների հարցին լուծում տալ համաներման շրջանակներում` մինչեւ վարչապետի պաշտոնավարման ավարտը՝ նրանց մեծ մասի պատիժների մեղմացման նպատակը հետապնդող ներման հրամանագրի ձեւով:
«Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ զրույցում նկատեց, որ հեղափոխությունը դրական լիցք է հաղորդել բոլորին եւ ցմահ դատապարտվածների հարազատների մոտ էլ հույսեր են առաջացել: Ալեն Սիմոնյանը հորդորեց` իրեն գործերի վերաբերյալ առավելագույնս շատ տեղեկություններ տրամադրել, որպեսզի ինքը խնդիրը քննարկի նախարարի հետ:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ