Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմ նկատմամբ ակնհայտ հետապնդում է եղել, բայց ես Հայաստանը չեմ լքել այդ պատճառով». Վահե Գրիգորյանն ընտանիքով ներգաղթել է ՀՀ

Հոկտեմբեր 23,2018 11:56

ԱԺ-ում ՍԴ անդամ ընտրելու հարցն է քննարկվում, թեկնածու է առաջադրվել փաստաբան Վահե Գրիգորյանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ մեր դատավորները մշտապես սպասել են նախագահականի զանգերին, որ որոշում կայացնեն, դուք հավատո՞ւմ եք, որ նոր քաղաքական իրավիճակում ՍԴ-ն իր այս կազմով, լինելով կցորդ, ինչպես մնացած բոլոր դատարանները, կփոխվի, դուք այդ տրանսֆորմացիաներին հավատո՞ւմ եք, ես չեմ պատկերացնում ինչպես կարելի է փոխել այդ մարդկանց մտածելակերպը:

Վահե Գրիգորյանը պատասխանեց լակոնիկ. «Ոչ, չեմ հավատում»: Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես միանում եմ ձեր ոչին»:

«Ելքի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց՝ 2013-ից դուք ապրում եք Միացյալ թագավորությունում, ո՞րն է պատճառը, ձեր ընտանիքը հիմա որտե՞ղ է ապրում: Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ 2013-ից Լոնդոն է տեղափոխվել՝ աշխատելու Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնում. «Մենք ստրատեգիական դատավարություններ ենք իրականացրել: Ցավում եմ, որ իմ փաստաթղթերը ԱԺ կայքում մինչեւ այսօր առավոտյան դեռ տեղադրված չէին, ես մանրամասն ներկայացրել եմ: Իմ նկատմամբ ակնհայտ հետապնդում է եղել, բայց ես Հայաստանը չեմ լքել այդ պատճառով, ես մնացել եմ մինչեւ վերջ: Ես լքել եմ՝ արդարացման որոշումը ստանալուց հետո: Ես խորապես համոզված եմ եղել, որ ՀՀ-ում իմ մասնագիտական զարգացման ասպարեզը խիստ սահմանափակ է լինելու: Բոլորդ գիտեք կոնկրետ պատճառները, ես իրավաբան եմ եւ այս մասնագիտության տեր մարդկանց համար իրենց մասնագիտությունը զարգացնելու համար իրավունքի եւ քաղաքականության եզրերը շատ թափանցիկ են, մենք շատ ժամանակ մտնում ենք քաղաքականություն: Ես այն ժամանակ ՀՀ-ն լքել եմ այդ պատճառով: Ես ինձ ինչ-որ չափով մեղավոր չեմ համարել, որովհետեւ մտածել եմ, որ ես չեմ մեղավոր եղած իրավիճակի համար: Ներկայումս որեւէ մեկը նույն պատճառով ՀՀ-ն լքելու դեպքում ես ինձ մեղավոր համարում եմ, որովհետեւ հիմա տեսնում եմ, որ իրական հնարավորություն կա փոփոխություն անելու, իրավիճակը փոխելու»:

Վահե Գրիգորյանն ասաց, որ «իմ ընտանիքի հետ 2018-ի մայիսին վերջնականապես մշտական բնակության եմ վերադարձել Հայաստան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031