Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ սաբոտաժին չի հետևել իշխանության կտրուկ քարոզչական հակագրոհը. «Ժամանակ»

Հոկտեմբեր 23,2018 11:45

Հանրապետական կուսակցության սաբոտաժի հետևանքով խորհրդարանում հոկտեմբերի 22-ին տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխության փորձը: Քանի որ խոսքը սահմանադրական օրենքի մասին էր, բավարար չէր պարզ մեծամասնությունը, պետք էր 63 ձայն, ինչը հնարավոր չէր առանց ՀՀԿ: ՀՀԿ-ն սաբոտաժի ենթարկեց, և հետևանքը այն էր, որ դեկտեմբերի արտահերթ ընտրությունը կանցնի հին օրենսգրքով: Այստեղ առանցքային դիտվում է վարկանիշային ընտրակարգի հարցը: Այդ ընտրակարգը թույլ է տալիս առավելագույնս խաղարկել տեղային գործոնը, իսկ ըստ էության՝ համենայնդեպս նախորդ իշխանության համակարգում՝ փողային գործոնը: ՀՀԿ-ն ձգտում էր պահպանել այդ ընտրակարգը, սակայն այստեղ կա հետաքրքիր հանգամանք: Այն թաքնված մեծամասնականն է, սակայն աշխատող է, եթե բաժանվում է փող: Եթե դա չկա, ապա ՀՀԿ-ի համար այդ ընտրակարգը ոչինչ է:

Հետևաբար այստեղ առաջանում է պարզ հարց՝ ՀՀԿ-ին թույլ տրվելո՞ւ է բաժանել փող, այլ կերպ ասած՝ աշխատեցնել վարկանիշային ընտրակարգը, որը պահպանելը, փաստորեն, հաջողվեց: Ընդ որում՝ այստեղ հետաքրքիր է, որ կարծես թե առանձնապես խոշոր դիմադրություն և աղմուկ չի եղել այդ կապակցությամբ, այսինքն՝ ՀՀԿ սաբոտաժին չի հետևել իշխանության կտրուկ քարոզչական հակագրոհը: Հետևեց, իհարկե, Նիկոլ Փաշինյանի նախազգուշացումը, սակայն ընդամենը վարչապետի հրաժարականի մասով, որպեսզի որևէ ուժի մտքով չանցնի առաջադրել թեկնածու և փաստի առաջ դնելու փորձ կատարել: Իսկ սաբոտաժի ՀՀԿ փորձը, որը անցավ հաջող, կարծես թե չառաջացավ օպերատիվ իշխանական դիմադրության: Սա մի կողմից, կարծես թե, մարտավարական «զոհաբերություն» էր, որին իշխանությունը գնում է խորհրդարանի արտահերթ ընտրության հարցում, այսպես ասած, հակաժողովրդավարական մեղադրանքներից զերծ մնալու համար, որ կարող էին գալ եվրոպական շրջանակներից և կառույցներից: Մյուս կողմից՝ իշխանությանը տալիս է հնարավորություն հանրությանն այսպես ասած ցույց տալ, որ իրականում մեղադրանքները, թե գործող խորհրդարանը խոչընդոտ չէր կառավարությանը, և չկար արտահերթն արագացնելու կարիք, չեն համապատասխանում իրականությանը:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031