Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն չի միացել ԸՕ-ի հարցով արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին

Հոկտեմբեր 23,2018 11:39

Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալու համար անհրաժեշտ 27 ստորագրությունն արդեն կա: Այդ մասին, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: ՀՅԴ խմբակցության պատգամավորներն, ի դեպ, չեն միացել ստորագրահավաքին, թեեւ ասել են, որ արտահերթ նիստի կայացման պարագայում իրենք կողմ կքվեարկեն ԸՕ-ին:

Հիշեցնենք, «Ելք»-ը եւ «Ծառուկյան» խմբակցությունը ստորագրահավաք են սկսել`ԸՕ-ի քննարկման համար երկրորդ արտահերթ նիստը հրավիրելու:

ՀՀԿ-ական պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը, ովքեր կողմ էին արտահայտվել արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, ևս միացել են ստորագրահավաքին:

Նաիրա Զոհրաբյանը մնում է իր համոզման`ԸՕ-ի ընդունումը տապալվեց ՀՀԿ-ի սաբոտաժի պատճառով:

Հիշեցնենք, արտահերթ նիստը կարող է հրավիրվել պատգամավորների ստորագրությունները ԱԺ քարտուղարություն ներկայացնելուց հետ հինգերորդ օրը: Այսինքն, երկուշաբթի օրը:

Նա ՀՀԿ-ին զգուշացնում է`չփորձել վերջին անգամ սեպ խրել այն բարեփոխումների մեջ, որոնք հնարավորություն են տալու համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ անցկացնել:

Կուսակցական շահի տեսակետից, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ԸՕ-ով առաջարկվող փոփոխությունները ՀՀԿ-ին հարմար են: Բայց ինքը կարծում է, որ ՀՀԿ-ականները առաջնորդվեցին զուտ վերջին վատությունն անելու սկզբունքով: «Սեփական անզորության ցուցադրում եղավ հերթական անգամ, չեմ կարծում, թե սեփական կշիռը ցույց տալու հարց կար: Այն, ինչ իրենք արեցին երեկ, որեւէ քաղաքական տրամաբանության չէր ենթարկվում»:

Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ երկուշաբթի օրը իրենք կունենան մեկ բացակա`Հրանտ Մադաթյանը, որը Ղրիմում է`մասնավոր այցով:

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց նաեւ մամուլի այն հրապարակումներին, որ իբր ինքը առաջիկայում եվրոպական երկրներից մեկու դեսպան է նշանակվելու: «Մամուլը ինձ ուղարկում է դեսպան, վերդիկտներ է կայացնում, հետո խնդրում է, որ ես այդ վերդիկտները մեկնաբանեմ: Որեւէ ցանկություն չունեմ պատերի տակ արված քննարկումները մեկնաբանել»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031