Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմավիրի քաղաքապետի թեկնածու. «Բոլորս էլ գիտենք՝ ոնց է մատնացույց արվել հաղթողին». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 23,2018 11:34

Արմավիրում քաղաքապետի անկուսակցական թեկնածու Սեւակ Մինասյան

– Պարոն Մինասյան, ըստ Ձեզ՝ ընտրությունները արդա՞ր անցան։

– Արդար են անցել այն մասով, որ ժողովրդի տված ձայները տեղ են հասել։ Իսկ մյուս մասով բոլորս էլ գիտենք՝ ոնց է մատնացույց արվել հաղթողին։ Այսինքն՝ ես կարող եմ ասել, որ ժողովուրդը իր ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանին։ Հետհեղափոխական շրջան է։ Բոլորն էլ այդ էյֆորիկ տրամադրության մեջ են։ Աստված տա՝ Դավիթը հուսախաբ չանի ժողովրդին։

Այսինքն՝ կարծում եք, որ Փաշինյանի կողմից ինչ-որ մի թեկնածուի մատնանշելը սխալ քա՞յլ էր։

– Իհարկե, սխալ էր։ Դա նախորդ իշխանությունների ճանապարհն է։ Ես ինքս եղել եմ հեղափոխության մեջ։ Այդ քայլը ճիշտ չէ, դա պառակտում է մեր ազգին։ Այսինքն՝ մարդիկ ոչ թե պիտի ընտրություն անեին՝ ընդունելով «Փաշինյանի մարդն է» հասկացությունը, այլ պետք է արվեր՝ ճանաչելով թեկնածուին՝ իր ծրագրերով, իր անցած ճանապարհով։ Ես շնորհավորել եմ պարոն Խուդաթյանին։

– Երբ վարչապետ Փաշինյանը եկավ Արմավիր եւ կոչ արեց ընտրել Դավիթ Խուդաթյանին, Ձեր համակիրները այդ հանրահավաքի ժամանակ Ձեր պաստառներով մտան հրապարակ։ Ի՞նչ էիք ուզում ցույց տալ դրանով։

– Դա արվեց նրա համար, որ մատնացույց չարվի կոնկրետ թեկնածուի։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում մեր թեկնածուն է։ Եթե ինքը ինքաառաջադրվել է, ո՞նց է լինում, որ իրենց թեկնածուն է:

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031