Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտերկրում բնակվող բազմաթիվ քաղաքացիները դիմել են «Արժանապատիվ ապագա» կուսակցությանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար

Հոկտեմբեր 23,2018 11:01

««Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը հետաքրքրությամբ է հետևում նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալվող խորհրդարանական դրամային»: Մի կողմից՝ ճիշտ են Բուքիքիոյի «հետևորդները», համարելով, որ գործընթացների հրատապությունը չի բխում ժողովրդավարական սկզբունքներից, մյուս կողմից՝ ճիշտ է կառավարությունը՝ համարելով, որ արտահերթ ընտրությունները պետք է իրականացնել գործող օրենսդրության գոնե այն դրույթների վերացմամբ կամ փոփոխմամբ, որոնք արտացոլում էին ընդամենը նախկին իշխանության վերարտադրության նպատակները: Տվյալ իրավիճակում մեր մոտեցումը հետևյալն է.

Ինչպես գործող, այնպես էլ առաջարկվող ԸՕ-ի փոփոխությունների փաթեթում առկա է շատ լուրջ բացթողում՝ կապված արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։

Անհրաժեշտ է անհապաղ կերպով վերադարձնել 1991թ․-ից ի վեր՝ ապրուստի հնարավորություն ստեղծելու, ընտանիքի տարրական կարիքները հոգալու պատճառով երկիրը լքած մեր բոլոր քաղաքացիների ընտրության և ընտրվելու իրավունքը։ Համոզված ենք, որ այդ մարդկանց ՀՀ քաղաքական կյանքում դերակատարություն ունենալու հնարավորությունից զրկելը հակաքաղաքացիական և անհարգալից քայլ է նրանց նկատմամբ, քաղաքացու իրավունքի կոպիտ ոտնահարում։

Հատկապես հաշվի առնելով, որ ըստ էության երկու տասնամյակից ավել հենց նրանց ուսերին է եղել Հայաստանի տնտեսության կայունության ապահովումը, հենց նրանց ջանքերով է, որ երկիրը չի ընկել վերջնականապես սովի ու ընչաքաղցության անդունդը: Ճիշտ է՝ մեր քաղաքացիների արտագնա տաժանակիր աշխատանքի արդյունքներից հիմնականում օգտվել են պետական կառույցների հետ սերտաճած օլիգարխիկ տարրերը, բայց դա արդեն այլ թեմա է, որին մենք նույնպես կանդրադառնանք առաջիկայում:

Արտերկրում բնակվող մեր բազմաթիվ քաղաքացիները դիմել են «Արժանապատիվ ապագա» կուսակցությանը՝ մեր ցուցակով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Այս տարիների ընթացքում նրանք տասնյակ միլիոնավոր դոլարների դրամական փոխանցումներ են կատարել Հայաստան՝ նպաստելով մեր տնտեսական իրավիճակի կայունացմանը: Նոր Հայաստանի կողմից նրանց օրինական իրավունքների անտեսումը ուղղակի անբացատրելի է: Մեր հայրենակիցները հավատացել են Նոր Հայաստանին և ուզում են վերադառնալ, մասնակիցը դառնալ դրա կերտմանը:

Հույս ենք տածում, որ ՀՀ կառավարությունը մեկ անգամ ևս կնախաձեռնի Ընտրական օրենսգրքի քննարկումն Ազգային Ժողովում՝ պարտադիր ներառելով նաև վերոհիշյալ պահանջը:

Ազատություն, Սեր, Արժանապատվություն, Բարեկեցություն, Ստեղծարար կյանք և Երջանկություն բոլորին»։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031