Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաշինյանի թիմը գիտակցելով, որ իրենց թեկնածուի պարտության հավանականությունը շատ մեծ է, որեւէ կերպ չի գնացել արդյունքների կեղծմանը. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 23,2018 10:57

Կապանում ՔՊ թեկնածուի պարտությունը տարբեր կերպ է մեկնաբանվում։ Կան կարծիքներ, թե պարտությունը պայմանավորված է նրանով, որ ընտրություններից մի քանի օր առաջ Սյունիքի մարզպետ նշանակվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։ Բայց իրականությունն այն է, որ դեռ շաբաթներ առաջ կատարված հարցումներով շատ ավելի վատ պատկեր էր ՔՊ-ի թեկնածուի համար։ Ըստ մի քանի գնահատականների, անկուսակցական Գևորգ Փարսյանի ձայները հասնում էին 70-75 տոկոսի, իսկ Նարեկ Բաբայանինը 20-25 տոկոսի։ Եվ հենց ՔՊ-ում էլ գիտեին, որ այստեղ ծանր ընտրություններ են սպասվում։

Սյունիքում դեռ ուժեղ են որոշակի խմբավորումներ, որոնց ազդեցությունը սյունեցիների վրա չափազանց մեծ է: Իրավիճակը կտրուկ փոխվել է Նիկոլ Փաշինյանի՝ Կապան կատարած այցից հետո, սակայն դա բավարար չէր ՔՊ-ի թեկնածուի համար հաղթանակ ապահովելու համար։

Այդուհանդերձ, Կապանի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի թիմը նույնիսկ գիտակցելով, որ իրենց թեկնածուի պարտության հավանականությունը շատ մեծ է, որեւէ կերպ չի գնացել արդյունքների կեղծմանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031