Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն իր ներքին ճգնաժամը պարտադրեց ԱԺ-ին ու կարողացավ հասնել նպատակին. «Իրատես»

Հոկտեմբեր 23,2018 10:37

Դեկտեմբերին Հայաստանը կարող էր ընտրություն անել Ընտրական նոր օրենսգրքով` համամասնական ընտրակարգով` առանց ռեյտինգային ցուցակների, ընտրվելու նվազագույն շեմը կուսակցությունների համար դառնալու էր 4, դաշինքների համար` 6 տոկոս, նվազեցվելու էր ընտրագրավը՝ նվազագույն աշխատավարձի` 4500 հարյուրապատիկ, Աժ-ում կարող էին ներկայացված լինել նվազագույնը 4 կուսակցություն կամ դաշինք, այսինքն՝ 2 տոկոսից ավելի ձայն հավաքած 4-րդ ուժը կարող էր անցնել խորհրդարան։ Բայց այդպես չի լինի` երեկ խորհրդարանը տապալեց օրինագիծը` կողմ քվեարկեց գրանցված 69 պատգամավորներից 56-ը, դեմ՝ 3-ը, փաթեթի ընդունումը ձախողվեց` սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն:

Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը տապալեց ՀՀԿ-ն, թե խմբակցության հայտարարության մեջ նշված փաստարկները, թե խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթը, որ կրկնում էր հայտարարությունը, թե Խոսրով Հարությունյանի, թե Արմեն Աշոտյանի ելույթները որևէ հոդաբաշխ բացատրություն չավելացրին: ՀՀԿ-ն խիստ նեղացած է, որ ԱԺ-ում 4 ուժերից կազմավորված հանձնաժողովի առաջարկները կառավարությունն ամբողջությամբ չի ընդունել, որ Աժ արտահերթ ընտրությունները 2019-ից 2018 են բերվել և իրենց պատվի հարցն են համարում Վենետիկի հանձնաժողովի պատիվը պահել ու խիստ զայրացած են, որ ԸՕ-ի նախագիծը Վենետիկում մանրամասն քննարկելու ժամանակ չեն ունեցել, ԺՀՄԻԳ-ն էլ տեսակետ չի ներկայացրել: Հիմնականում` այսքանը:

Իրականում` ՀՀԿ-ն իր ներքին ճգնաժամը պարտադրեց ԱԺ-ին ու կարողացավ հասնել նպատակին: ՀՀԿ-ն դեռ մինչև հիմա վերջնական որոշում չունի ընտրություններին մասնակցության վերաբերյալ` իրատեսորեն չի ուզում մասնակցել, հպարտորեն չի ուզում խոստովանել` ինչու՞ չի ուզում մասնակցել: Տեսակետը, որ ՀՀԿ-ին օդ ու ջրի պես պետք է ռեյտինգային ընտրակարգը, փոխված իրավիճակում չի աշխատում` ՀՀԿ-ին չի արտոնվելու ընտրակաշառք բաժանել, վարչական ռեսուրսներ չկան, որ գործի դնի, թաղի տղերքը հիմա շահ չունեն ՀՀԿ-ի համար ձայն հավաքելու: Իվերջո` առաջինը ռեյտինգայինները «թռան» ՀՀԿ-ից: Փոխարենը` ՀՀԿ-ն փակեց խորհրդարանում իր ներկայացվածության տարբերակը` նույնիսկ 2 տոկոսից ավելի ձայն հավաքելու պարագայում: Պատճառը դարձյալ ներկուսակցական գզվռտոցն է` ո՞վ պիտի լինի առաջին հնգյակը ՀՀԿ ընտրացուցակում, ու` ինչու՞: Փաստացի` Փաշինյանից թռան և ՀՀԿ 16 պատգամավորները, որ ստորագրությամբ միացել էին նրան:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031