Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անկախ ծառայողական քննությունից՝ խոշտանգման հատկանիշների դեպքում պետք է իրականացվի քրեական վարույթ. Մարդու իրավունքների պաշտպանի պարզաբանումը

Հոկտեմբեր 23,2018 10:20

Վերջին օրերի ընթացքում խոշտանգման կամ այլ տեսակի վատ վերաբերունքի մասին հրապարակված տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ դրանց ստուգման պատշաճ ձևը քրեական վարույթն է: Ծառայողական քննությունը պետության կողմից այդ արարքների մասին տեղեկություններին բավարար արձագանք չէ:

Եթե համապատասխան մարմնում (Ոստիկանություն, Քրեակատարողական ծառայություն և այլն) այդ առթիվ իրականացվում է ծառայողական քննություն, այն չի կարող որևէ պարագայում փոխարինել քրեական հետապնդմանը: Այլ կերպ՝ քրեական վարույթ պետք է իրականացվի ցանկացած պարագայում՝ անկախ նրանից ծառայողական քննություն նախաձեռնված է, թե՝ ոչ: Ընդ որում, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշների համաձայն՝ խոշտանգման առերևույթ հատկանիշներ պարունակող տեղեկությունները առաջնային հասցեատերը դատախազությունն է, որը պետք է ապահովի քրեական վարույթի նախաձեռնումն ու հսկողությունը քննչական մարմնի կողմից իրականացվող վարույթի օրինականության նկատմամբ:

Խոշտանգման կամ բռնության հատկանիշներ պարունակող վերջին մի շարք հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել են քննարկման ընթացակարգեր: Համապատասխան գրություններ են հասցեագրվել քրեական հետապնդման մարմիններին, պահանջվել են ձեռնակված քայլերի վերաբերյալ պարզաբանումներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031