Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Արցախից շրջաններ հանձնենք Ադրբեջանին, Բաքվի հայերը որտե՞ղ են ապրելու, Բաքվո՞ւմ». Արշակյան

Հոկտեմբեր 22,2018 21:50

«ԱՄՆ-ն ղեկավարվում է երեք սկզբունքներով՝ ժողովուրդների ինքնորոշում, սահմանների անձեռնմխելիություն, ուժի չկիրառում: ԱՄՆ-ի առաքելությունն ազգերի ինքնորոշման իրավունքն է»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ «գրավյալ տարածքները վերադարձնելու» մասին հայտարարությանը, ասաց նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին հայտնի փոխզիջումային փաստաթղթի կետերից մեկն էլ հենց որոշ տարածքների վերադարձին է առնչվում:

Ազատ Արշակյանը նկատեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ քաղաքական մոդել ձեւավորող միակ պետությունը, որն ինքնորոշման իրավունքով է առաջնորդվում, ԱՄՆ-ն է. «Հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ունի հզոր պաշտպան՝ ԱՄՆ-ն, եւ վերջինիցս ազդված ԵՄ-ն, նաեւ՝ աշխարհի այլ հատվածների մի շարք քանի այլ երկրներ»:

Անդրադառնալով փոխզիջումային փաստաթղթի կետերին՝ Արշակյանն ընդգծեց. «Ուժի չկիրառումը եւ սահմանների անձեռնմխելիությունը քննարկվելիք հարցեր են: Հիմա շատ կարեւոր է ներգաղթի հարցը: Փաստացի, ունենք նախկինում ադրբեջանաբնակ հայեր, որոնք հիմա իրավունք չունեն վերադառնալու իրենց հայրենիք: Սա մեր թաքցրած խաղաքարտն է: Հաջորդիվ, եթե Արցախից երկու կամ յոթ շրջան հանձնենք Ադրբեջանին, Բաքվի հայերը, երբ վերադառնան, որտե՞ղ են ապրելու, Բաքվո՞ւմ…որքա՞ն կարելի է նրանց Բաքվից արտաքսել: Ուրեմն, Բաքուն նրանց հայրենիքը չէ»:

Հիշեցնենք, որ տարբեր տվյալներով՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից ջարդերի հետեւանքով արտագաղթել է մոտ 600 հազար հայ:

Ազատ Արշակյանի բնորոշմամբ. «Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում կես միլիոն հայ պետք է ստանա իր բաժին հայրենիքը. «Երբ խաղաղության մասին խոսակցությունը կավարտվի, հաջորդ հարցը կլինի ներգաղթի խնդիրը, եւ այն հարցը, թե որտեղ են ապրելու նշյալ հայերը: Բոլորը հասկանում են, որ ոչ մի թիզ հող չի հանձնվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    ԱՄՆ դեսպանի՝ հողեր հանձնելու մասին խոսքը մի երկու տող այն կողմ սիրալիր և ճարպիկ կերպով լղոզվեց հայ ժողովրդի ինքնորոշման հզոր պաշտպան Ամերիկայի կերպարով: Եթե Ռուսաստանի դեսպանը նման հայտարարություն աներ, հիմա երևի վայ-հայրենասերները, գրանտակերները, ֆեմինիստները, գունավորները, քաղաքակիրթ աշխարհի մասնիկները, եվրոպական արժեքների կրողները, ռուսա-ասիականությունից խորշող կովկասյան անգլոսաքսերը և վիկինգները պաշարել էին ՌԴ դեսպանատան շենքը: Իսկ ԱՄՆ դեպքում քար լռություն է, գլուխները կախ՝ լսում են ու կուլ տալիս:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031