Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի U20 եւ U23 առաջնությունում հայաստանցի 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը կրտսեր տարիքային խմբում արծաթե մեդալ նվաճեց:
Արմենը երկամարտում ցույց տվեց 301 կգ արդյունք եւ բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան: Նա մեկական բրոնզ նվաճեց նաեւ պոկում (136 կգ) եւ հրում (165 կգ) վարժություններում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ