Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օրվա կադրը. գյումրեցիները «ցեխասեզոնը» հայտարարում են բացված

Հոկտեմբեր 22,2018 19:33

Այսօրվանից Գյումրիում սկսվել են հորդառատ անձրևները․ քաղաքը հայտնվել է անանցանելի ցեխաջրերի մեջ։ Այս փաստով մտահոգ գյումրեցիները խնդիրը սկսել են բարձրաձայնել իրենց հատուկ հումորով։

«Կոմպաս» Հ/կ նախագահ Ղարիբ Հարությունյան իր ֆեսբուքյան էջում գրել է՝ «Ուշադրություն… Ակցիա… Վաղվանից… Ցեխաբուժության անվճար կուրսեր Գյումրու գրեթե բոլոր փողոցներում..»։

Սաթենիկ Կաղզվանցյանն էլ կատակել է․ «Գյումրիում ցեխատրորման սեզոնը հայտարարում եմ բացված: Ուխխխ մե ցեխ, մե փոս․․․ ըսպես ուրախ կաբրինք»:

Լուսանկարիչ Գևորգ Ղազարյանն էլ մի լուսանկար է հրապարկել Գյումրու կենտրոնական Ալեք Մանուկյան փողոցից՝ ռուսերեն վերնագրելով «Водный аттракцион»։

«Լավ էլ ծով ունինք, խաբար չենք», -կատակել է այս լուսանկարով կիսված Սաթենիկ Կաղզվանցյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031