Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը նաեւ Նիկոլ Փաշինյանն է. Դանիել Իոաննիսյան

Հոկտեմբեր 22,2018 19:22

Վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի համոզմամբ, Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև գործադիր իշխանությունը:

«Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը: Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների գործընթացը: Այդ դեպքում ԱԺ-ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե այսպիսի սաբոտաժ արվեր»,-նման կարծիքի է Դանիել Իոաննիսյանը:

Նա հույս ունի, որ դեռևս կարելի է փրկել իրավիճակը և փոփոխել օրենսգիրքը:

ՀՀԿ-ի բոյկոտը Իոաննիսյանը համարում է պետությանը միտումնավոր վնաս հասցնելու ձեւ. «Ընտրական շատ ավելի լավ միջավայր կորցրինք, ապագա խորհրդարանում ավելի մեծ բազմակարծություն կարող էինք ունենալ: Եթե ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի խմբակցությունները ողջ կազմով քվեարկեին, նախագիծը կընդունվեր, անհասկանալի է՝ ինչու ամբողջ կազմով չեն քվեարկել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. joradzadza says:

    ԸՕ տապալման “հիմնադիրը” իհարկե գործադիրն է, բայց ոչ այն պատճառով, ինչը նշում է այդ տղան: ԸՕ-ն փոխելու համար ընտրել էին ոչ միայն իրավբանական, այլ ընդհանրապես ոչ մի կրթություն չունեցող ինչ որ Դանիելի: Նիկոլի բոբիկությունը կադրային քաղաքականության մեջ պարզապես անսահման է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031