Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արցախի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Հոկտեմբեր 22,2018 19:44

Հոկտեմբերի 22-ին Բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև: Հռչակագիրը ստորագրել են Շեխեր համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանը և Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը։

Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Շեխերում, որին  ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին և  «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության  շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:

Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ Շեխեր և Առնուվիլ համայնքները բարեկամական հարաբերություններ են հաստատում՝ հիմնված այնպիսի համամարդկային արժեքների վրա, ինչպիսիք են խաղաղությունը, ազատությունը և ժողովրդավարությունը։ Հռչակագիրը կոչված է նպաստելու երկու համայնքների միջև փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև վարչական կառավարման, տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում փորձի փոխանակմանը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031