Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սաբոտաժը շարունակվում է, բայց հեղափոխության հաղթանակը անխուսափելի է. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 22,2018 18:30

«ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Սաբոտաժը շարունակվում է, բայց հեղափոխության հաղթանակը անխուսափելի է»,-ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում այսօր  ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման տապալման մասին:

«Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությամբ տապալվեցին  ընտրական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները: Ընդ որում, օրենսգրքում փոփոխություններն ընտրական օրենսգիրքն  առավել ժողովրդավարական, ավելի պարզ եւ հասկանալի դարձնելու նպատակ ուներ եւ ժողովրդի ընտրությունը հեշտացնելու խնդիր ուներ»,-ուղիղ եթերում ասաց Փաշինյանը:

Նա այդ գործընթացին տվեց քաղաքական գնահատական. «Այս Ազգային ժողովը եւս մեկ անգամ ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն ախուսափելի են  եւ առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների, մենք չենք կարողանա որեւէ քայլ անել, որովհետեւ, ըստ էության, այսօրվա քվեարկությունը ցույց է տալիս իրերի իրական դրությունն, ու խորհրդարանական մեծամասնությունը եւ նրա կողմնակիցներն ամեն ինչ անում են սաբոտաժի քաղաքականություն վարելու համար եւ վերջին 2 շաբաթվա, վերջին 20 օրվա ընթացքում դա մի քանի անգամ ակնհայտ երեւաց:

Նրանք հույս ունեն, որ այս ճանապարհով խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկարողանան  վերածել ռեւանշի գործիքի: Բայց, ըստ էության, եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի ունենան անգամ գործող ընտրական օրենսգրքով, դա միեւնույն է, որեւէ բան չի փոխում, որովհետեւ, ժողովրդի հաղթանակը անխուսափելի, ժողովրդի հաղթանակը չի կարող որեւէ մեկը վերցնել, վերադարձ անցյալին չկա եւ չի էլ լինելու»:

Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց իրապես պատրաստվել խորհրդարանական արտահերթ ընտրություններին. «Կոչ եմ անում իրապես իշխանափոխությունը հասցնել իր վերջնական հանգրվանին, պատրաստվել հեղափոխությունը վերջնական ավարտին հասցնելու համար: Ինչ ընտրական օրենսգրքով էլ անցնեն արտահերթ ընտրությունները, ինչ օրենսգրքով էլ անցնեն՝ ժողովրդի հաղթանակը անխուսափելի է, ռեւանշ չի լինելու, վերադարձ կոռուպցիոն համակարգին չի լինելու: Հայաստանում սկզբունքորեն շարունակվելու է պայքարը կոռուպցիայի, ապօրինությունների դեմ,  սկզբունքորեն շարունակվելու է պայքարը հանուն ազգային  նոր միասնության: Այնպես որ, ժողովուրդ ջան, գլուխներդ բարձր, դուխով, հեղափոխությունը շարունակվում է, հեղափոխությունը հասնելու է իր վերջնական հանգրվանին:

Դեկտեմբերին տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ  ընտրություններ, որտեղ ժողովուրդը հաղթելու է անխուսափելիորեն: Այսօրվա քվեարկությունը ցույց տվեց, որ այս կառավարությունն իր ձեւավորվման առաջին իսկ օրից աշխատում է սաբոտաժի մթնոլորտում, եւ  այս սաբոտաժը մի քանի անգամ երեւաց, եւ հիմա փորձ է արվում այդ սաբոտաժը հասցնել իր վերջնական հանգրվանին: Բայց այս սաբոտաժն իր վերջնական հանգրվանին չի հասնի: Իր հանգրվանին կհասնի ժողովրդի հաղթանակը եւ հեղափոխությունը: Կեցցե՛ Հայաստանի հանրապետության ժողովուրդը, կեցցե՛ մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031