Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դուք էս ԱԺ-ում չէի՞ք, երբ այդ օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափերով, ստեղ չէի՞ք, էս դահլիճում չէի՞ք». Ալեն Սիմոնյանը՝ Ռուստամյանին

Հոկտեմբեր 22,2018 18:02

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքի» քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բողոքեց, որ քննարկումը սեղմ ժամկետներում են անում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ Ռուստամյանին հիշեցրեց՝ ընդամենը առավոտյան, երբ հարց էր դրվել՝ 24 ժամում քննարկել ԸՕ-ն, թե՞ 72-ում, իրենք ձեռնպահ քվեարկեցին. «Կամ մենք քննարկում ենք, մտնում ենք կառուցողական դաշտ, կա՛մ մտնում ենք էն դաշտ, որ ցույց տանք՝ մենք ինչ-որ բան կարանք անենք, կարանք չքվեարկենք, պետք է հասկանանք ինչով ենք զբաղված»:

Ալեն Սիմոնյանն ասաց. «Աշոտյանն ասում ա՝ մեզ մի՛ համոզեք: Մենք ի՞նչ պիտի համոզենք, օրենքն արվում է, որ քաղաքական դաշտը վերականգնվի, էն դաշտը, որի պատասխանատուն դուք եք, առաջին հերթին ՀՀԿ-ն, որը քաղաքական դաշտը բերել է այս իրավիճակին: Փորձ էին անում Վենետիկի հանձնաժողովի հետ կապված ակնարկ անել, չստացվեց»:

Աշոտյանն ասել էր, որ սա ական է ՀՀ ժողովրդավարության, պետականության տակ դրված: Ալեն Սիմոնյանն էլ հիշեցրեց. «Էդ երբ Սերժ Սարգսյանին տանում էիք, երրորդ ժամկետ դարձնում էիք երկրի ղեկավար, էդ ականը չկա՞ր ժողովրդավարության տակ, էդ ժողովրդավա՞ր էր, հա՞»:

Արմեն Ռուստամյանը խոսել էր սուպերվարչապետության մասին: Ալեն Սիմոնյանն ասաց. «Սուպերվարչապետության մասին եք խոսում, դուք էս ԱԺ-ում չէի՞ք, երբ այդ օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափերով, ստեղ չէի՞ք, էս դահլիճում չէի՞ք: Էդ ականները ժողովրդավարության տակ չկա՞ր, կա՛ր, բա ինչի՞ էն ժամանակ սրա մասին չէր խոսվում: Ձեռնտու չէր չէ՞, դուք կոալիցիոն գործընկեր եք եղել, պարո՛ն Ռուստամյան»:

Արձագանքելով օրենսգիրքը հապճեպ ընդունելու մասին քննադատություններին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Էն, որ 6:30 այստեղ ձեռքով քվեարկելով, լրագրողների համար ձայնն անջատելով շատ արագ օրենք էր բերվել, որպեսզի շատ արագ մարդկանց կանգնեցնեն, դա հապճեպ չէ՞ր, դա՛ էր հապճեպը: Իսկ սա մենք անում ենք ոչ թե մեր համար, մենք անում ենք սա Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի  ՀՅԴ-ն, որը նախորդ ընտրություններին 5 եւ 1 տոկոս է հավաքել, հավաքի այնքան ձայն, որը բավարարի, որ ՀՅԴ մեր գործընկերները, որոնց գործունեությունը պետքական է, իրոք ներկայացված լինեն ԱԺ-ում, որպեսզի ՀՀԿ-ի այն երիտասարդ թեւը, որը կռիվ է տալիս հիմա, որ մասնակցեն, հնարավորություն ունենան մասնակցել»:

Վերջում Ալեն Սիմոնյանն ասաց. «Ուզում եք քվեարկեք, ուզում եք՝ մի քվեարկեք: Մենք պատրաստ ենք գնալ ընտրությունների յուրաքանչյուր «Ընտրական օրենսգրքի» պայմաններում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031