Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եվս մեկ անգամ հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին՝ Հունան Պողոսյանին, Վալերիյ Օսիպյանին հեռացնել պաշտոններից». Գևորգ Սաֆարյան

Հոկտեմբեր 22,2018 17:48

«Ռևանշիստներին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ արկածախնդրությունից, քանի որ ռևանշ Հայաստանում չի լինելու»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը:

Նա նշեց, որ հարկ եղած դեպքում ժողովրդի հետ դուրս կգան փողոց և թույլ չեն տա նախորդ ավտորիտար ռեժիմի վերականգնումը:

Ըստ Գևորգ Սաֆարյանի՝ հանրության համար շատ ցավալի եղավ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիք մարզպետի պաշտոնում. «Եվս մեկ անգամ հորդորում ենք վարչապետի պաշտոնակատարին նախևառաջ Հունան Պողոսյանին, Վալերիյ Օսիպյանին հեռացնել այդ պաշտոններից, քանի որ այդ անձինք նախորդ ռեժիմի անմենակարկառուն ներկայացուցիչներից են, որոնք թե՛ կազմակերպել, թե՛ մասնակից են եղել մի շարք հանցագործությունների: Ոչ միայն չի կարելի խրախուսել նրանց գործունեությունը՝ պաշտոն տալով, այլ նրանք պիտի կանգնեն դատարանի առաջ: Հունան Պողոսյանը դեռ մարտի 1-ից աչքի ընկնող այսպես կոչված ոստիկաններից մեկն է»:

Գևորգ Սաֆարյանը մտահոգություն հայտնեց՝ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ քիչ հավանական է, որ կունենանք ոստիկանություն. «Դա քիչ հավանական է, քանի որ այդ ենիչերիներից մեկն էլ Վալերիյ Օսիպյանն է: Պիտի երկրում տեղի ունենա մաքրում, և նախորդ ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները չպետք է պաշտոններ ստանձնեն»:

Գևորգ Սաֆարյանը շեշտեց՝ ինչպես արդեն հայտարարել են՝ մասնակցելու են համապետական ընտրություններին, ու տեսնում են, որ ունեն աջակցություն, ինչը երևում է թե՛ վիրտուալ դաշտում, թե՛ անձնական շփումներում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031