Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ողբերգական ավտովթար Գյումրու «Ուրարտու» ռեստորանի մոտ․ 77-ամյա կինը տեղում մահացել է, հարուցվել է քրգործ

Հոկտեմբեր 22,2018 17:40

Այսօր Գյումրու Խանջյան փողոցում՝ Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել են երեք մեքենաներ՝ «Գազ 2410», «Mitsubishi Gnards» և «Ford Transit»-ի մակնիշների, որի պատճառով տեղում մահացել է «Գազ 2410» մակնիշի ուղևորուհին՝ 1941 թվականին ծնված Արուսյակ Միհրանի Մկրտչյանը։

«Mitsubishi Gnards»-ի վարորդն էլ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, սակայն, ինչպես տեղեկացրեց փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, հետազոտվել ու հեռացել է։

Նշենք, որ Գյումրու այդ հատվածում փողոցաշինություն չի ընթանում, որը կարող էր պատճառ դառնալ ավտովթարի, այնտեղ՝ որպես մեքենաների արագ ընթացքը դանդաղեցնելու միջոց, այսպես ասած, «պառկած միլիցեք» են տեղադրված։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ 242 հոդվածի՝ 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացանք դատախազության լրատվական ծառայությունից։ Կատարվում է նախաքննություն դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քրեական օրենսգրքի 242 հոդվածը, որը կոչվում է․ «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը», սահմանում է

1. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031