Հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Սարիգյուղ, Բերքաբեր և Լուսահովիտ համայնքներում: Սարիգյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ 2004 թվականից համայնքը ղեկավարող Կոմիտաս Էլլարյանը և ինքնաառաջադրմամբ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Սեյրան Սարիբեկյանը: Համայնքի 996 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 654-ը: Սեյրան Սարիբեկյանի օգտին քվեարկել է 336, իսկ Կոմիտաս Էլլարյանի օգտին՝ 285 ընտրող:
Բերքաբերում համայնքի ղեկավարի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգամ Արզումանյանն էր: 435 ընտրողից ընտրությանը մասնակցած 244 ընտրողից 235-ը քվեարկել է Արգամ Արզումանյանի օգտին:
Լուսահովիտում համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն էին՝ Լիպարիտ Թիրաբյանը և Գրիգոր Սարհատյանը: 264 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 175-ը: Գրիգոր Սարհատյանը ստացել է 97, իսկ Լիպարիտ Թիրաբյանը՝ 74 քվե:
Տավուշի մարզպետարան