Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բոլորը խոսում են, թե ինչ կլինի, կլինի դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո». Հովհաննես Իգիթյան

Հոկտեմբեր 22,2018 16:48

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ՝ մինչև հիմա տեղի չի ունեցել Փաշինյան-Ալիև դասական հանդիպում:

«Մեդիա կենտրոնում» «Ղարաբաղյան հակամարտության շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններ հեռանկարը» թեմայով քննարկմանը անդրադառնալով Դուշանբեից հետո եղած լավատեսությանը՝ Արման Նավասարդյանն ասաց. «Կարծես թե հրաձգությունը նվազել է սահմանին, բայց այդ ամենը ժամանակավոր երևույթներ են: Ըստ երևույթին, ընտրություններից հետո կարող է նոր թափ ստանալ կամ այս կամ այն ուղղությամբ»:

Ըստ Արման Նավասարդյանի՝ հակամարտության կարգավորման հարցում ակտիվ սկսել է մասնակցություն ցուցաբերել ԱՄՆ-ն, իսկ ՌԴ-ն միշտ ակտիվ է եղել:

Դառնալով ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարություններին՝ Արման Նավասարդյանը նկատեց՝ դա կարծես թե ազդանշանային բան էր, թե ինչ ուղղությամբ պիտի լուծվի ԼՂ հարցը:

Միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը նշեց՝ այսօր բոլոր կողմերը, նկատի ունեմ համանախագահներին, այս կամ այն ձևով նշում են, որ բանակցային փուլն այդպես հնարավոր չէ շարունակել այս իրավիճակում: Ըստ նրա՝ այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, թե երբ խոսվում է փոխզիջումների մասին, ապա ընդունված է դարձել, որ այդ զիջումները պիտի ՀՀ-ն իրականացնի, անգամ մեզ բարեկամ երկրների ներկայացուցիչները ունեն այն պատկերացումը, ինչ ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը. «Բոլորը հասկանում են, որ ԼՂՀ հարցը մեկ ամսվա կտրվածքով չի լուծվի: Անվտանգության հիմնական խնդիրը մեր տարածաշրջանում առաջին հերթին Ադրբեջանի ագրեսիվությունն է և հակամարտության տեղափոխվելը ՀՀ-Ադրբեջան սահման: Այս իրավիճակը կարելի է օգտագործել այն կտրվածքով, որ շարունակելով պայմանավորվածությունները Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված, պետք է նախապես հող նախապատրաստեն բանակցությունների համար: Բոլորը խոսում են, թե ինչ կլինի, կլինի դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո»:

Դառնալով փոխզիջման տրամաբանությանը՝ Հովհաննես Իգիթյանն ասաց. «Չեմ գտնում, որ փոխզիջման մասին խոսելն ընդհանրապես ճիշտ է բանակցություններից առաջ: Փոխզիջումը ոչ բոլոր կոնֆլիկտներում է ընդունվում որպես փոխզիջում: Եթե ժողովրդի գոյությունը պահելու համար մի լուծում պիտի լինի, ո՞րն է այս լուծման փոխզիջումը»:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ ցանկանում ես խաղաղություն, պետք է պատրաստվել պատերազմի. պատերազմից վախենալ պետք չի: Ըստ նրա՝ մենք այժմ գտնվում ենք շատ հետաքրքիր փուլում. «Երկու կողմն էլ փորձում են իրենց դիրքերը: Ադրբեջանը տարբեր հանդիպումներում կարողանում է իր տեսակետները հայտնել, իր ռազմական հզորությունները զարգացնել, մարտահրավերներ անել, զորավարժություններ են անում, այսինքն՝ պատրաստվում են ռազմական սցենարի առաջ տանելուն: Օրինակ, երբ ասում ենք ԼՂՀ-ն ինքն իր տեղը գտնի ու բանակցությունների մասնակցությանը, ուրախ կլինեինք տեսնել ինտենսիվ ԼՂՀ-ի հետ հարաբերություններ, այսինքն՝ ԼՂՀ ԱԳՆ և ՀՀ ԱԳՆ աշխատանքը: Կարող է կա, եթե իրիկունը հեռախոսով խոսում են, չգիտեմ՝ դա աշխատանք է, թե՝ ոչ»:

Թևան Պողոսյանին հետաքրքիր է ԼՂ հակամարտության հարցում կուսակցությունների դիրքորոշումը, որպեսզի ընտրելիս հնարավոր լինի որոշում կայացնել, ու չլինեն անակնկալներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031