Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պարո՛ն Աշոտյան, Ձեր ելույթը կարծես հուղարկավորության ժամանակ քահանայի մահախոսական լիներ ինչ-որ մեկի համար». Կոնջորյան

Հոկտեմբեր 22,2018 16:45

«Առավել խոսուն եւ ցցուն սիմվոլիկա չէր կարող լինել, երբ քննարկվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ընտրակարգը եւ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնությամբ բացակա է: Դրանով նա ֆիքսում է նաեւ իր բացակայությունը Հայաստանի քաղաքական դաշտից»,- այսօր ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Նա անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի ելույթին. «Պարոն Աշոտյանն էլ եկել ասում է՝ կոնսենսուսը լինում է հակադիր կողմերի միջեւ: Դուք ճիշտ եք, բայց երբ որ հակադիր կողմ չկա այս դահլիճում, ինչպե՞ս կարող է կոնսենսուս լինել: Պարո՛ն Աշոտյան, ես նայում էի ձեր ելույթը ու կարծես հուղարկավորության ժամանակ քահանայի մահախոսական լիներ ինչ-որ մեկի համար: Մենակ դուք էիք եկել հիմնական բոյկոտողներից: Կոնսենսուսը բա ասում եք լինում է հակադիր կողմերի միջեւ, բա ո՞ւր էիք, չկայիք, չեք գալիս ու ասում եք՝ այ, տեսեք, կոնսենսուս չկա»:

Կոնջորյանն ասաց, որ ռեյտինգային ընտրակարգով մարդը ոչ թե կուսակցական գաղափարների համար էր ընտրում, այլ ընտրում էր փողի քսակի, արյունակցական, ազգակցական կապերի, օլիգարխիայի եւ թաղային հեղինակության համար ու այդ համակարգի վերացումը քաղաքական դաշտի առողջացմանն է բերելու:

Աշոտյանն ասել էր, որ սա ական է՝ ՀՀ պետականության տակ դրված: Ըստ Կոնջորյանի, ականը հենց ռեյտինգային համակարգն էր, որը դուք դրել էիք ձեր իսկ տակ ու դուք պայթեցիք: Այդ ականը դրված էր նաեւ հայկական ժողովրդավարության տակ: Այդ ականը դուք եք դնում, որ ռումբի հետհաշվարկը լարեք Եվրոպայում, որ գնաք ասեք՝ սա ական էր»:

Աշոտյանն ասել էր, որ սա «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի նախագիծը չէ, «Ընտրական օրենսգիրքն» է: Կոնջորյանն արձագանքեց. «Այո, բայց այս օրենսգրքի ընդունումը կարող է հիշատակի վերածել ձեր ստեղծած քաղաքական համակարգը, եւ դա տոն է՝ հայ ժողովրդի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031