Թուրքիայի սահմանամերձ հարավերևալյան Գազիանթեփ (Այնթափ) քաղաքում թուրք զինվորը, փախուստի դիմելով զորամասից, ներխուժել է առևտրի կենտրոն և պատանդ վերցրել այնտեղի աշխատակիցներին։
Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ, ժանդարմերիայի շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցներ։
Ոստիկանների ձեռնարկած քայլերից հետո զինվորը համաձայնել է զենքը վայր դնել և հանձնվել։
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորներ և զոհեր չկան։ Ոստիկանները դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել։
https://www.youtube.com/watch?v=mR_Uy0kIdKk
Աղբյուր` ermenihaber.am/CNN Türk