Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մարդիկ կան, հլը չեն պատկերացնում, գիտեն Լենին պապին կգա, չգիտեմ ով կգա, պրծե՛լ ա, ժողովո՛ւրդ ջան». Սասուն Միքայելյանը անեկդոտ պատմեց

Հոկտեմբեր 22,2018 16:29

Այսօր խորհրդարանում «Ընտրական օրենսգրքի» քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ելույթում ասաց՝ սա «Տոների եւ հիշատակի մասին օրենքը չի», ժողովուրդ, սա Ընտրական օրենսգիրքն է:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ արձագանքեց նրան՝ ասելով, որ նախկին իշխանությունների մոտ հետաքրքիր մթնոլորտ է, քանի որ նախկինում միշտ կեղծել են ընտրությունները. «Պարոն Աշոտյանը մի հատ հետաքրքիր բան ասավ, ասում ա՝ տոնական օրենքի փոփոխություն չի: Պարոն Աշոտյանը ճիշտն ասաց, որովհետեւ իրենք բոլոր ժամանակներում ընտրությունները կեղծել են ու տոնական տրամադրություն է ձեւավորվել իրանց մոտ, տոն են արել»:

Սասուն Միքայելյանը նաեւ մի անեկդոտ պատմեց. «Մեկն ասում ա՝ ապարանցիների վերջին անեկդոտը լսե՞լ եք: Ասում ա՝ խի էլ անեկդոտ չի՞ լինելու: Հիմա էս օրենքն է: Օրենքում հետագայում փոփոխություն կլինի հաջորդ գումարման նստաշրջաններում, ժողովուրդ ջան: Երկու տարբերակ կա: Նախ, սա հանրության պահանջն է, շուտափույթ մենք չենք ուզում: Եթե կառավարությունը խելոք լիներ, կբերեր փոփոխված տարբերակն ու հինը, կասեր՝ կառավարությունը կողմ է հին տարբերակով, դուք կասեիք՝ չէ, պիտի անպայման փոփոխվի բառերի հետեւից չընկնեն, կա հանրային պահանջ: Էս երկրում իրողություն ա փոխվել, մարդիկ կան, հլը չեն պատկերացնում, գիտեն Լենին պապին կգա, չգիտեմ ով կգա, պրծե՛լ ա, ժողովո՛ւրդ ջան: Էսօր պիտի մենք ժողովրդին հնարավորություն տանք»:

Նա ասաց, որ եթե ռեյտինգային տարբերակը չփոխվի, մենք մեր ժողովրդին հանելու ենք իրար դեմ. «Էսօր ներքաղաքական իրավիճակը երկրում շատ վատ ա, բերում են բարեկամ, ընկեր իրար դեմ են լինում, ներքաղաքական իրավիճակն էլ է հանգստանալու, պլյուս դրան, կուսակցություններ են ձեւավորվելու: Առավելությունը նաեւ ինչում է, ընտրագրավը, ներքին շեմը չվերցնենք, 2 տոկոսի հետ կապված է նաեւ: Մենք ամբիոն ենք տալիս այն ուժին, որն ինչ-որ շեմ է հաղթահարել, որ կմտնի ԱԺ, հետագայում այդ կուսակցությունը կարող է 1-ին տեղն ընկնի կամ երկրորդ: Եկեք դուրս գանք էս ինտրիգային իրավիճակներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031