Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ երկու կարևոր հարցերի՝ կիրակի հանրապետությունում անցկացված ՏԻՄ ընտրություններին և ընթացիկ քաղաքական իրավիճակին:
Անդրադարձավ Կապանի ընտրություններին, երբ վարչապետի պաշտոնակատարի ղեկավարած կուսակցությունը պաշտպանում էր Նարեկ Բաբայանի թեկնածությունը, սակայն ընտրություններում հաղթեց անկուսակցական Գևորգ Փարսյանը: https://www.aravot.am/2018/10/21/988415/
«Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է Երրորդ հանրապետության պատմության մեջ»,- ասաց Փաշինյանը՝ ընտրության արդյունքները անվանելով աննախադեպ. «Ես շատ կարևոր եմ համարում այն, ինչ տեղի է ունեցել: Տեղի է ունեցել քաղաքացիների որոշում, և իշխանությունը որևէ քայլ, կես քայլ չի ձեռնարկել, փորձ անգամ չի արել քաղաքացիների ընտրությունը որևէ կերպ իր ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար: Ժողովուրդ ջան, մենք սրա համար ենք հեղափոխություն արել, և այս հեղափոխությունը հաղթել է, և դուք եք հաղթել»:
Մանրամասն՝ տեսանյութում