Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ ղեկավար. Նախնական ուսումնասիրությամբ, ռուսական «ԿԴՎ գրուպ» արտադրողը Հայաստանում իր հրուշակեղենը շատ ցածր գներով է իրացնում

Հոկտեմբեր 22,2018 15:56

Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեր երկրում հրուշակեղեն արտադրող 6 ընկերություն դիմել են հանձնաժողով՝ բողոքելով, որ ռուսական խոշոր մի ընկերություն Հայաստանում վարում է դեմպինգային քաղաքականություն եւ մրցակցության անհավասար պայմաններ ստեղծում, ինչի պատճառով տեղական արտադրողները տուժում են։

ՏՄՊՊՀ ղեկավարի խոսքով, իրենց կողմից նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռուսական «ԿԴՎ գրուպ» արտադրողը իսկապես Հայաստանում իր հրուշակեղենը շատ ցածր գներով է իրացնում, ավելի ցածր, քան հենց Ռուսաստանում. «Քանի որ այդ ընկերությունը գերիշխող դիրք է զբաղեցնում Ռուսաստանի տարածքում եւ մենք գործ ունենք անդրսահմանային շուկայի հետ, հնարավոր է՝ ԵՏՄ շրջանակներում դա կարող է դիտարկվել որպես գերիշխող դիրքի չարաշահում։ Մենք դիմել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեր գործընկերներին, որպեսզի ստանանք գնագոյացման մասին տեղեկություն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    փաստորեն ով ցածր գնով է վաճառում մեր ժողովրդի թշնամին է;Գնացեք Զեպելին ֆիրմա և բարձր գների համար ներկայացրեք ՀՀ-ի հերոսի կոչման: Միակ Ֆիրման է Կատերպիլլերի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031