Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է պետք ականապատ դաշտով մեծամասնությունը. Արմեն Ռուստամյան

Հոկտեմբեր 22,2018 15:32

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ Ընտրական օրենսգիրքը խորհրդարանը չընդունի: «Այս խորհրդարանից ամեն ինչ սպասելի է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Իր կարծիքով, ԸՕ-ի փոփոխությունների շուրջ կոնսենսուս չկա:

Լրագրողներից մեկը հիշեցրեց հոկտեմբերի 2-ին`ԱԺ կանոնակարգ-օրենքի ընդունման ժամանակ տեղի ունեցածը եւ հարցրեց`մտավախություններ չկա՞ն, որ խորհրդարանը նորից կպաշարեն: «Թող պաշարեն: Որ պաշարեցին`ինչ ստացվեց, ինչ որ հարց լուծվե՞ց: Մենք մեր վարկը գցեցինք`ամբողջ աշխարհի առաջ: Դրա «թթու ջուրը» հետո կխմենք»,- ասաց նա:

Այն, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում «կողմ» քվեարկել նախագծին, Արմեն Ռուստամյանը սաբոտաժ չի համարում. «Իրենք իրենց տեսակետն ունեն»: Նաեւ հստակեցնում է ՀՅԴ-ի մոտեցումը`ԸՕ-ն փոխելը ճիշտ է, բայց այն փոխելուց հետո էլ պետք է ժամանակ հատկացվի քաղաքական ուժերին, որպեսզի պատրաստվեն: Ինքը կարծում է, որ այս հապշտապությունը`անպայման դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկապես ական է դնելու այդ ընտրությունների տակ ու ինքը չի հասկանում թե գործող իշխանության ինչի՞ն է պետք այդ ականապատ դաշտով մեծամասնություն ստանալ խորհրդարանում:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031